ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ հայտնված սիրիացի գրոհայիններին հեռացնելու մասին

Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ հայտնված սիրիացի գրոհայիններին հեռացնելու մասին
22.11.2020 | 21:38

Թուրքիան չպետք է բավարարվի խոսքերով, այլ իրական քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան բարելավել հարաբերություններն աշխարհի որոշ տարածաշրջաններում և բարենպաստ ազդեցություն կունենան ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների վրա՝ ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: «Ընդհանրապես բավարար չեն այն հայտարարությունները, որոնք վերջին 2-3 օրերին անում է նախագահ Էրդողանը. մեզ իրական գործողություններ են պետք»,- ասել է նախարարը:


Նրա խոսքով՝ դրանց թվում կան «բավական պարզ գործողություններ, որոնք պետք է ի կատար ածվեն Միջերկրածովյան տարածաշրջանում և Լիբիայում»: «Ինչպես նաև կան պարզ գործողություններ, որոնք պետք է իրագործվեն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ընդգծել է Լե Դրիանը՝ մատնանշելով «տարածաշրջանից սիրիացի գրոհայիններին հեռացնելու կարևորությունը, որոնք այնտեղ են հայտնվել Թուրքիայի աջակցությամբ»: «Մենք շատ տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ»,- շեշտել է դիվանագետը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով «այդ երկրի ընդարձակման ձգտումների» վրա, հատկապես՝ Միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ «Թուրքիան ագրեսիվ գործողություններ է իրականացնում ԵՄ անդամ երկու երկրների դեմ»:

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ