ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հաջակցություն Նիկոլ Փաշինյանի ապարանյան հավաքի մասնակիցները մարզպետարանի աշխատակիցների ազգականներն էին

Հաջակցություն Նիկոլ Փաշինյանի ապարանյան հավաքի մասնակիցները մարզպետարանի աշխատակիցների ազգականներն էին
10.12.2020 | 12:34

«Հրապարակը» գրում է.

«Երեկ Ապարանում հաջակցություն Նիկոլ Փաշինյանի կայացած հանրահավաքը, որոշ տեղեկություններով, կազմակերպվել է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի, Արագածոտնի փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ջանքերով։ Մասնակիցները հիմնականում մարզպետարանի աշխատակիցների ազգականներն էին։ Չնայած գործադրված գերջանքերին՝ հաջողվել էր ընդամենը 30-40 մարդ հանել, ովքեր հաշիվ էին պահանջում քաղաքապետից՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերին միանալու համար։ Մեկ օր առաջ Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքին ևս մարզպետներին հատուկ հրահանգել են՝ «աջակիցներ» հավաքագրել, բայց հազիվ 50 հոգի էր եկել։ Ռազմիկ Պետրոսյանը նաև նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Փաշինյանի հավաքին էր մարդ բերել։ Հիշեցնենք, որ այդ օրն էլ զինվորական համազգեստով մի քանի հարյուր մարդիկ էին հավաքվել»։

Դիտվել է՝ 2032

Մեկնաբանություններ