Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Ադրբեջանում 4 զինծառայող է ձերբակալվել` ղարաբաղյան հակամարտության գոտում հանցագործությունների համար

Ադրբեջանում 4 զինծառայող է ձերբակալվել` ղարաբաղյան հակամարտության գոտում հանցագործությունների համար
14.12.2020 | 22:27

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը 4 զինծառայողների է ձերբակալել` հայ զինվորների աճյունները անարգելու և ղարաբաղյան հակամարտության գոտում կատարած հանցագործությունների, այդ թվում՝ հայերի գերեզմանները քանդելու, տեսանյութերը համացանցում տարածելու համար։

«Նմանատիպ հանցանքներին մեղսակից բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության»,- զգուշացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ Իրավապահ կառույցը նաև դիմել է Հայաստանի դատախազությանը` կոչ անելով նույնատիպ քայլեր ձեռնարկել և պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ իրագործված հանցագործությունների համար։

Դիտվել է՝ 4269

Մեկնաբանություններ