ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Վալենտինա Մատվիենկո. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ

Վալենտինա Մատվիենկո. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ
24.12.2020 | 22:17

ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փակագծից դուրս է, դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ բանակցություններ: Մենք, անշուշտ, ապավինում ենք ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների ղեկավարների ջանքերին, որոնք ներգրավված են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Դեռ շատ դժվար գործ կա անելու», - ասել է Մատվիենկոն: Նա նշել է, որ «Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս միջամտել ԱՊՀ տարածքում և ցանկացած այլ երկրում ներքին հակամարտություններին»:

Դիտվել է՝ 2840

Մեկնաբանություններ