Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ադրբեջանում ահաբեկչության մեջ են մեղադրվում Ղարաբաղյան պատերազմին մասնակցած երկու հայ լիբանանցիներ

Ադրբեջանում ահաբեկչության մեջ են մեղադրվում Ղարաբաղյան պատերազմին մասնակցած երկու հայ լիբանանցիներ
22.01.2021 | 21:42

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Լիբանի երկու քաղաքացիների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու համար, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Հակոբ Աբրահամի Թերզյանը և Հակոբ Խաջիրյանը մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում, այդ թվում՝ ահաբեկչության մեջ։ Թե երբ և ինչ պայմաններում են ձերբակալվել Լիբանանի ազգ հայ քաղաքացիները, չի նշվում:

Դիտվել է՝ 3885

Մեկնաբանություններ