ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Տիգրան Ավինյան. Հայրենիք է վերադառնում 5 գերի

Տիգրան Ավինյան. Հայրենիք է վերադառնում 5 գերի
28.01.2021 | 21:08

Ռուսական կողմի միջնորդությամբ, Հայաստանի ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք է վերադառնում 5 գերի՝ հայտնում է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Ավինյանը։ Մինչ օրս Հայաստան է վերադարձվել 59 գերի:

Դիտվել է՝ 5272

Մեկնաբանություններ