Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա 2015-ի միջուկային համաձայնությանը

ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա 2015-ի միջուկային համաձայնությանը
19.02.2021 | 15:05

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե Թեհրանը վերադառնա 2015-ի միջուկային համաձայնությանը, հաղորդում է Անադոլուն։ ԱՄՆ-ն Ջո Բայդենի գլխավորությամբ արդեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ եթե Իրանը կատարի գործարքի բոլոր պայմանները, Բայդենի վարչակազմը պատրաստ է վերադառնալ համաձայնությանը, որը հայտնի է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր անունով։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ-ը կընդունի ԵՄ Գերագույն ներկայացուցչի հրավերը մասնակցելու «P5+1» երկրների և Իրանի հետ հանդիպմանը քննարկելու դիվանագիտական քայլերը Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Պետդեպարտամենտի երկու ներկայացուցիչներ հաղորդել են, որ Վաշինգտոնը դեռ չի ստացել հրավեր, սակայն ակնկալվում է մոտ ապագայում։

«Որպես մեր կողմից առաջին քայլ, մենք պատրաստ ենք մասնակցել ԵՄ-ի կազմակերպած հանդիպմանը։ Իսկ հետագա զարգացումները կախված են Իրանից և իր ընտրությունից»,- ասել Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ ԱՄՆ-ը նաև հետ է կանչել ՄԱԿ-ից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Դոնալդ Թրամփի ներկայացրած հայտը:

Դիտվել է՝ 6331

Մեկնաբանություններ