Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իսպանիայի խորհրդարանը կքննարկի թագավորին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը

Իսպանիայի խորհրդարանը կքննարկի թագավորին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը
23.02.2021 | 21:30

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը կդիտարկի թագավորին անձեռնմխելիությունից զրկելու կոչով նախաձեռնությունը: Առաջարկն արել է Կատալոնիայի ձախ հանրապետականներ կուսակցությունը, որը հանդես է գալիս ինքնավար մարզի անկախացման օգտին: Նախաձեռնությամբ կառավարությանը կոչ է արվում «խթանել իրավական համակարգում սահմանված բոլոր փոփոխությունները, որ բոլոր մարդիկ իսկապես հավասար լինեն օրենքի առաջ»:


Կատալոնական կուսակցությունը հանդես է գալիս նաև նախաձեռնության օգտին, որով առաջարկվում է երկրի նախկին ղեկավար Խուան Կառլոս I-ին և թագավորական ընտանիքի մյուս անդամներին հատուկ արտոնություններից զրկել:
Ակնկալվում է, որ առաջարկը քննարկման կներկայացվի երեքշաբթի, իսկ քվեարկությունը կլինի չորեքշաբթի:
Երկրի օրենսգրքում ասվում է, որ «թագավորն անձեռնմխելի է և ենթակա չէ պատասխանատվության»: Վարչապետ Պեդրո Սանչեսը չի բացառել, որ հիմնական օրենքում կարող են փոփոխություններ արվել՝ միապետին անձեռնմխելիությունից զրկելու համար:

Դիտվել է՝ 13725

Մեկնաբանություններ