Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են

Ասում են
02.04.2022 | 12:02

Իշխանության բազմաթիվ անդամներ, որ առաջ փաբերում բացառապես պարտքով էին գարեջուր խմում, այսօր «բուրժուական» խրախճանքների մեջ են հունաստաններում, բալիներում ու եվրոպաներում:

Այս պարագայում, իրավունք ունե՞մ ես կասկածելու, որ 3-4 տարում հարստացած, թանկարժեք տներ և մեքենաներ ձեռք բերած այդ տղաներն ու աղջիկները նախկին «թալանից» փայ են ստացել, որպեսզի աչք փակեն մնացած «թալանի» վրա:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 34136

Մեկնաբանություններ