Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ասում են

Ասում են
30.06.2022 | 07:25

Փաստորեն, ծիրանը «կտրեց» Բերձորի հանձնումը:
Ազգովի լծվեցիք հիմնականում Նիկոլին ընտրող «ծիրանագործներին» փրկելու և տարածքները նվիրաբերելու դավաճանական գործընթացը չնկատելու գործին:


Մի քանի կիլոգրամ ծիրա՞նն է թանկ, թե՞ հեկտարներով կորսված Հայրենիքի տարածքներն ու մեր անմեղ զոհերի արյունը:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 40008

Մեկնաբանություններ