ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ինչպե՞ս կարելի է իր պատմական հողերն ազատագրած ազգն ու պետությունը համեմատել ֆաշիստների հետ. Նաիրի Հոխիկյան

Ինչպե՞ս կարելի է իր պատմական հողերն ազատագրած ազգն ու պետությունը համեմատել ֆաշիստների հետ. Նաիրի Հոխիկյան
04.10.2022 | 07:25

Երբ որևէ մեկը հայտարարում է, թե պարտությունից ու ցավոտ զիջումներից հետո շատ երկրներ են ոտքի կանգնել՝ որպես օրինակ բերելով Գերմանիան կամ Ճապոնիան, գոնե հասկանո՞ւմ է, որ 1945-ին այդ երկու երկրները ֆաշիստական ճամբարում էին ու իրականացրել են միջազգային հանցագործություններ, կատարել ցեղասպանություն ու բռնազավթումներ։

Բնական է, որ այդպիսի երկրները պիտի կապիտուլյացիայի ենթարկվեին ու կորուստների ցավոտ շրջան անցնեին՝ խաղաղ համակեցության վերադառնալու համար։
Հայաստանի պարագայում ինչպե՞ս կարելի է իր պատմական հողերն ազատագրած ազգն ու պետությունը համեմատել ֆաշիստների հետ։


Արցախը որևէ ուրիշ մեկի սեփականությունը չի եղել, որ մենք խլած լինեինք, կամ մենք որևէ հանցանք չենք կատարել։
Բայց երբ Հայաստանի իշխանությունը կամ դրա հովանավորներն ու պաշտպանողներն են համեմատում մեր պետությունը Գերմանիայի ու Ճապոնիայի հետ, փաստացի հող են նախապատրաստում մեզ հենց այդպիսին ներկայացնելու համար։
Հայաստանի մասնատմամբ տարածաշրջանի վերաբաժանման պլանավորումը հերթով ու միլիմետրի ճշգրությամբ իրականացվում է։

Դիտվել է՝ 8704

Մեկնաբանություններ