ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ասում են

Ասում են
16.11.2022 | 07:20

Մադրիդյան սկզբունքները հիմնված են ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկզբունքների և վեց լրացուցիչ տարրերի վրա։ Մինսկի խմբի ներքո անցկացվող բանակցությունների արդյունքում Արցախի վերջնական կարգավիճակը որոշվելու էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի կամ ժողովրդական կամարտահայտության միջոցով, որի օրակարգը ոչնչով սահմանափակված չէր։ Մինչև հանրաքվեն Լեռնային Ղարաբաղն ստանում էր միջանկյալ կարգավիճակ և անվտանգության միջազգային երաշխիքներ։

Ուրմեն, այդ ինչպես եղավ, որ Մադրիդյան սկզբունքներն Արցախին զրկում էին անկախ լինելու իրավունքից։ Ճիշտ հակառակը, այդ սկզբունքների հիման վրա հենց ամրագրվելու էին Արցախի անկախացման կամ Հայաստանի հետ միավիավորման իրավունքը և այդ իրավունքն իրացնելու մեխանիզմը։ Սա է եղել այն բանակցային ժառանգությունը, որն ստացել է այսօրվա իշխանությունը:


Արթուր Խաչատրյան

Դիտվել է՝ 75278

Մեկնաբանություններ