Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Ի՞նչ է կատարվում Արցախում

Ի՞նչ է կատարվում Արցախում
17.07.2023 | 12:24

Հարգելով արցախցի մեր հայրենակիցների գոյատևման ջանքերը, ուզում եմ նրանց հարցնել․

Ո՞րն է ձեր նպատակը։

Ինչու՞ եք գնում խաղաղապահների մոտ։

Դուք հայտարարում եք, որ ամեն օր պետք է գնաք նրանց մոտ։ Դուք հասկանու՞մ եք, թե ի՛նչ եք անում։

Դուք ամեն օր ոտքով 16 կիլոմետր ճանապարհ եք անցնում։ Նույնիսկ կուշտ և առողջ մարդիկ չեն կարող ամեն օր 16 կիլոմետր քայլել, ուր մնաց թե դուք կարողանաք քայլել այսքան ամիսներ կիսաքաղց լ ինելուց հետո։

Ես վստահ եմ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, հրահանգավորվում է Ադրբեջանի կողմից։

Իմ տագնապն ավելի է խորանում այն փաստից, որ ձեր ամենօրյա երթերը կազմակերպել և ղեկավարում է Արցախի կառավարությունը։

Ինչպես հայաստանի կառավարությունը, այդպես էլ Արցախի կառավարությունը կազմված է բացառապես թուրքական գործակալներից։

Մի՞թե հինգ տարին բավական չէ հասկանալու համար, որ Արայիկն է Արցախը հանձնել։

Չեմ զարմանա, եթե մի օր երթին մասնակցող թուրքական գործակալները բախում հրահրեն խաղաղապահների հետ։ Դա Ադրբեջանին հնարավորություն կտա ռուսական խաղաղապահներին ժամկետից շուտ հեռացնել։

Թե դրանից հետո ինչ կլինի, դժվար չէ գուշակել։

Էդվարդ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ