ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Իշխանափոխությունը Հայաստանի, Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքներից է

Իշխանափոխությունը Հայաստանի, Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքներից է
13.08.2023 | 18:12

«Մայր Հայաստան» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես ամբողջական իշխանափոխության հնարավորություն:

Մենք ընտրություններին մասնակցում ենք համապետական օրակարգով, որի մեջ ներառված է նաև Երևանին վերաբերող քաղաքական, կառավարչական խնդիրների լուծումը:

Իշխանափոխությունը Հայաստանի, Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքներից է: Գործող ոչ լեգիտիմ իշխանությունը սպառնալիք է մեր երկրի համար:

Միացի՛ր «Մայր Հայաստանին»:

Միացի՛ր, որ փոխենք:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ