ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ձեռքներդ քարի տակ չի

Ձեռքներդ քարի տակ չի
27.09.2023 | 12:04

Սիրելի ընդդիմություն ջան, PR-վելու, նիկոլի կառավարման համակարգի խայտառակ բառդակը ցույց տալու «լավ» առիթ է։ Ձեր ռեսուրսները համախմբեք, արցախահայությանը ժամանակավոր տներով ու սնունդով ապահովեք։

Չգիտեմ՝ գիտե՞ք, թե չէ, բայց, որ ցույցերին գոռում եք «Ար-ցախ, Ար-ցախ», դրանով Արցախի համար գործ չեք անում, հիմա է պետք Արցախի համար գործ անել՝ տեղավորելով Արցախի ժողովրդին։ Ձեռքներդ քարի տակ չի, իրար եկեք։ Եթե չգտնեք, թե ում ու ոնց տեղավորեք, ասեք, ես կուղղորդեմ, դեռ լիքը ամոթից չբացած նամակներ ունեմ, որտեղ հարյուրավոր մարդիկ օգնություն են խնդրում։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2227

Մեկնաբանություններ