ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Այս երևույթը միջազգային իրավունքում ունի հստակ ձևակերպում՝ ցեղասպանություն

Այս երևույթը միջազգային իրավունքում ունի հստակ ձևակերպում՝ ցեղասպանություն
05.10.2023 | 19:19

Դադարեք օգտագործել «բռնի տեղահանված», «էթնիկ զտումներ» եզրույթները։ Միջազգային իրավունքում էդպիսի եզրույթները ոչ մի բան չասող բաներ են, որոնք դաշտ են նետվել ու օգտագործվում են շահագրգիռ կողմերի և նրանց հետևորդ ուլերի կողմից։

Այս երևույթը միջազգային իրավունքում ունի հստակ ձևակերպում՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Այն, ինչ կատարվել է Արևմտյան Հայաստանում ու ողջ Օսմանյան կայսրության տարածքում, նույնը կատարվել է Նախիջևանում, Գարդմանքում ու հարթավայրային Արցախում։ Նույն ցեղասպանությունը կատարվում է հենց հիմա՝ Արցախի մնացորդում։

Եվ եթե մենք չկարողանանք այդ երևույթը ճիշտ ձևակերպել, ապա չենք կարողանա հակադրվել դրան։ Ինչը կբերի Հայոց ցեղասպանության շարունակականությանը Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում և վերջում՝ Երևանում, որի հետևանքը կլինի Հայոց պետականության ու հայ ազգի իսպառ վերացումը։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 7945

Մեկնաբանություններ