Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Կիսագրագետ նիկոլը չի կարողանում վկայակոչել Հռոմի կենտրոնում գտնվող հին աշխարհի մոնումենտալ քարտեզը

Կիսագրագետ նիկոլը չի կարողանում վկայակոչել Հռոմի կենտրոնում գտնվող հին աշխարհի մոնումենտալ քարտեզը
14.10.2023 | 08:19

Աշխարհում չկա մի դեպք, որ Հայրենիքի մի մասը զիջելով հնարավոր լինի ստանալ խաղաղություն, ընդհակառակը, այնուհետև կորցնում են ամբողջ Հայրենիքը և դառնում գաղթական։

Երբ թաթար իլհամը վկայակոչում է անցյալ դարի 20 թվականի ինչ-որ ինքնագործ քարտեզ, կիսագրագետ նիկոլը չի կարողանում ինքն էլ վկայակոչի Հռոմի կենտրոնում գտնվող հին աշխարհի մոնումենտալ քարտեզը, որի վրա նշված են ընդամենը երեք պետություն՝ Հռոմի կայսրությունը, Պարսկաստանը և Հայաստանը:

Այդ քարտեզի վրա Մարմարի ծովից մինչև Ապշերոնյան թերակղզի, մինչև Բաքու լատիներեն մարրդաբոյ տառերով հստակ գրված է A R M E N I A, և չկա ոչ մի հիշատակություն թաթարների գոյության մասին։

Վարչապետ կոչեցյալը չի կարողանում ասել այդքան մի բան, որ պոռոտախոս թաթարը լռի, պապանձվի ընդմիշտ։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Դիտվել է՝ 3813

Մեկնաբանություններ