Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Գինեձոն. անտարբեր չմնացին անգամ կից սրահներում ժամանակ անցկացնողները

Գինեձոն. անտարբեր չմնացին  անգամ կից սրահներում ժամանակ անցկացնողները
20.12.2023 | 18:05

Հերթական համարի հերթական գինեձոնն արեց «Ռոսլին» արվեստի հանդեսը` նույնքան հերթական անգամ ներկայանալով իր ուշագրավ հրապարակումներով, խորքային դիտարկումներով, վերլուծություններով: Ամենակարևորը` հանդեսը հետևողականորեն ընդլայնում է տարածման դաշտը և դա շնորհիվ անաչառ գնահատման, առ արվեստն ու արվեստագետն ունեցած հոգածու խոսքի:

Ի դեմս կոմիտասագետ, առհասարակ երաժշտագետ, արվեստի նվիրյալ Արթուր Շահնազարյանի, յուրաքանչյուր գինեձոնի օրինակով այս մեկն էլ ուներ իր պատվավոր հյուրը, ով ոչ միայն ստանձեց միջոցառման սեղանապետությունը, այլև հանդես եկավ կոմիտասյան փայլուն կատարումներով: Մինչ ներկաներս պատվավոր հյուրի թողած փայլուն տպավորության տակ էինք, սրահի դռները բացվեցին ու ներս մտավ մեր փառահեղ «Ակունք» ազգագրականն ու գինեձոնը վերածեց ապշեցուցիչ համերգային ծրագրի, որն անտարբեր չթողեց անգամ կից սրահներում ժամանակ անցկացնողներին: Սա էլ ձեզ արվեստի միավորող ուժի մասին:

«Ռոսլին» արվեստի հանդեսի հետ կապված նյութական բոլոր ծախսերն իրենց ուսերին վերցրած Գրիգոր Մովսիսյան - Նաիրա Կարապետյան ամուսնական զույգի շնորհիվ «Երևան պանդոկում» երեկ ահա այսպիսի գինեձոն ունեցանք մեր վաստակաշատ արվեստագետների ու նրանց գործունեությունը հանրայնացնող արվեստաբանների մասնակցությամբ: Իսկ թե ովքեր էին հանդեսի այս համարում «ձայն» ստացածները, այդ մասին արդեն կիմանաք, երբ վայելեք հանդես ձեր ձեռքերում ունենալու հաճույքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 39101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ