Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Խելոքները, խելացիներն ու անիմաստ թպրտացողները

Խելոքները, խելացիներն ու անիմաստ թպրտացողները
16.03.2024 | 19:05

Ամբողջ աշխարհը հանգիստ սպասում է, որ վերջում, ըստ արդյունքների, հայտարարեն, թե ում կողմից են։ Առավել խելացիները սպասելու ընթացքում նաև բոլոր կողմերից փող են կպցնում։

Բայց մի տարածք կա՝ ուղեղը լվացած բնակչությամբ ու տհաս, ավանտյուրիստ ղեկավարությամբ, որն անիմաստ թպրտում է, նպատակ ունենալով ամեն դեպքում, ցանկացած արդյունքի պարագայում թքել փայտիկին։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3115

Մեկնաբանություններ