ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Զորավարժություններ՝ հեռահար նպատակով

Զորավարժություններ՝ հեռահար նպատակով
12.04.2024 | 15:05

Կարծես թե Ադրբեջան անունով արհեստածին պետությունը կրկին զորավարժությունների է պատրաստվում։ Հավանաբար, այն կանցկացվի մայիս ամսին։ Անշուշտ, ոչ մեկին չի արգելվում անցկացնել զորավարժություն կամ զորավարժանք, բայց այս դեպքում բոլորովին այլ խնդրի հետ գործ ունենք։

Երբ ողջ աշխարհը փորձում է միջնորդ լինել, որպեսզի խաղաղություն հաստատվի, փորձում են երկխոսության սեղանի շուրջ նստեցնել Հարավային Կովկասում ամենաարյունալի և երկարատև հակամարտության կողմերին, կողմերից մեկը չի դադարեցնում ռազմական հռետորաբանությունն ու վարքագիծը։ Կարծում եմ՝ մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ և հասնենք նրան, որ Ադրբեջանը առնվազն այս փուլում մինիմալի հասցնի զորավարժությունները։ Այդ զորվարժությունները Ադրբեջանն օգտագործում է որպես միջոց՝ զորքերի տեղաշարժը, կուտակումը քողարկելու և հետագայում այն բլից կրիգի կամ նմանատիպ գործողության համար։

Ի դեպ, այս հավանական զորավարժությունը եթե տեղի ունենա, դա 2024-ի ընթացքում հինգերորդն է։ Ստացվում է այնպես, որ ամեն ամիս զորավարժություն են անցկացնում․

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6051

Մեկնաբանություններ