Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Չհանձնվե՛ք

Չհանձնվե՛ք
21.04.2024 | 09:02

Ոսկեպար գյուղի իբր միամիտ աշխատավորներին մի խորհուրդ տամ։
Երբ որ ՀՀ ազգակործան պատուհասը աչքերը ճպճպացնելով ձեզ համոզում էր, որ ինքը ձեր տան տղան է, և դուք շոյված ժպտում էիք, ընդամենը հիշեք նույն ոչ հայի կողմից գրված սիրո խոստովանությունը իբրև թե իր ավտոշարասյան հետևից ջուր շփող հաթերքցի հային։ Այդ ստախոսը գրում էր, բա թե եղբայր, ես ինչպե՞ս կարող եմ քեզ հուսախաբ անել:
Հիմա որտե՞ղ է այդ հաթերքցի հայը: Նա անտուն է, անփող, անհագուստ, անհայրենիք։
Եվ նրան այդ օրը գցեց ձեր «տան տղա» դառնալ ուզող խաբեբան։
Մի՛ հավատացեք դրան և հիշեք, որ ձեր գյուղ գալուց օրեր առաջ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները արդեն համաձայնեցրած են եղել այսօրվա հանդիպման և՛տեքստը, և՛ օրը, և՛ թեման։
Ձեզ պարզապես խաբում էին։
Պինդ եղեք, մի՛ թողեք, որ ձեզ խաբեն և զրկեն յոթերորդ դարում կառուցված եկեղեցի ունենալու երջանկությունից։
Չհանձնվե՛ք:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ