Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հայասպան ռեժիմը պիտի հեռանա

Հայասպան ռեժիմը պիտի հեռանա
26.04.2024 | 17:45

Հայ Առաքելական եկեղեցու զանգերն հնչել են մերօրյա գոյապայքարի ազգային դաշտում` ի Հայաստան և ի Սփյուռս:
Հնչել է Մայր Աթոռից։
Հնչել է Անթիլիասից, որտեղ տեղակայված է Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Վեհափառի կոչն է համայն հայությանը։
Արամ Ա Հայրապետը թշնամու հետ չհաշտվող ազգային-եկեղեցական գործիչներից է, ով դեռևս 2015-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Վեհափառի հետ համատեղ բառացիորեն պահանջատիրական հայց էր ներկայացրել ցեղասպան երկրին` կապված Սիսի կաթողիկոսարանի և մեր եկեղեցական սրբությունների վերադարձի հետ։
Մինչդեռ այսօրվա անհայրենիք խմբակը թշնամուն թողեց ազատագրված Արցախը, որտեղ հենց այս պահին էլ` ժամ առ ժամ վանդալիզմի է ենթարկում մեր հոգևոր-մշակութային, համաքրիստոնեական ժառանգությունը։
Ջնջում են մեր անցյալը` իրականացնելով հայ ժողովրդի հայրենազրկման ծրագիրը։
Հայասպան ռեժիմը պիտի հեռանա, որ Հայոց ցեղասպանության ու պատմական ճակատագրի հետևանքով ուրիշ ծննդավայրեր ունեցող համայն հայությունը հայրենիք ունենա:
ՈՒ այդ հայրենիքը Հայաստանն է` իր պատմական սահմաններով
(և որոնք ժամանակի հոլովույթում պիտի դառնան իրական), որտեղ թշնամի ցեղի ներկայության մասին վկայություներ երբեք չեք գտնի հնագույն սկզբնաղբյուրներում:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ