Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Դեռ խոսում է… գրողը տանի

Դեռ խոսում է…  գրողը տանի
07.05.2024 | 15:10

Մի հոգուց ազատվելու համար կուսակցության ղեկավար մարմինները լուծարած սրիկան խոսում է ժողովրդավարությունից:

Տարիներով ԱԱԾ-ի տակ ընդդիմադիր աշխատած վիժվածքը խոսում է իրականացրած հեղափոխությունից:

Մարզերում նոր բիրդան աղեք բուծած տականքը խոսում է աշխատանքով հարստանալու հնարավորություններից:

Քաղաքական հորից՝ սեփական թիմը՝ սեռական ու տնտեսական բնույթի կոմպրոմատներով կառավարելը ժառանգած չմարդը, հենց հիմա խոսում է թափանցիկությունից, առաջադիմությունից:

Հինգ -վեց տոկոս վստահություն ունեցող լիցեմերը խոսում է լեգիտիմությունից:

2018-2020 թվականների զորակոչը աղդամներ, ջաբրայիլներ ու այլ ջհանդամներ ուղարկածը, հետո՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում 91 թվի փաստաթղթերին հղում անելով ճանաչածը դեռ խոսում է:

Դեռ խոսում է… գրողը տանի:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ