ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՈՒնենք երկիր, որի ղեկավարը ոչ մի կապ չունի էդ երկրի և էդ երկրի բնակիչների հետ

ՈՒնենք երկիր, որի ղեկավարը ոչ մի կապ չունի էդ երկրի և էդ երկրի բնակիչների հետ
16.05.2024 | 20:36

Վերջին օրերին, դե երևում է, որ սովորականից ակտիվ եմ, ահագին մարդկանց հետ շփվեցի։

Իրավիճակը տխուր է, շա՜տ տխուր է։

Իմ շրջապատը համեմատաբար կրթություն ստացած մարդիկ են, նվազագույնը՝ բարձրագույն, էլի։ Հայաստանի համար նորմալ փող են աշխատում, դեռ կարող է՝ մի բան էլ ավել, նման բաներով չեմ սիրում հետաքրքրվել։

Էն միջին խավ, էլի, որ ասում են։

Հիմա ի՞նչն է էլի տխուր։

Էդ մարդիկ 0 պատկերացում ունեն պետության մասին։ Բառիս բուն իմաստով՝ 0։ Էն նոտարի, թաղապետարանի, կառավարության շենքի տեղն իմանալը հաշիվ չի։

Չգիտեն՝ ի՞նչ է նշանակում ժողովրդավարություն, իրավունք, իշխանություն։ Ո՞նց է էդ իրավունքը իրացվում, ինչի՞ է պետք դա իրացնել, որո՞նք են դրանց ձևերը։

Արդյունքում՝ ունենք քաղաք, որի քաղաքապետին ընտրել է մի քանի մարդ, և էդ քաղաքապետը ոչ մի կապ չունի էդ քաղաքի բնակիչների հետ։

Ունենք երկիր, որտեղ ղեկավարում է մեկ հոգի, կատարում է թշնամական երկրի ղեկավարի ուղիղ հրամանները և էլի ոչ մի կապ չունի էդ երկրի և էդ երկրի բնակիչների հետ։

Եվ ունենք փոքրաթիվ, էս ամենը իմացող և հասկացող մարդիկ, որոնց փողոցում ծեծում են, ունեզրկում են, ազատազրկում են, և ուղղակի էս մարդիկ ոտքի վրա մաշվում-գնում են։

Է՜հ, Աստված հոգիներդ լուսավորի՝

Karen Vardanyan

Արմեն Գրիգորյան

Խնդրում եմ օգնեք էս ցանկը լրացնեմ։

Հրաչյա Խաչատրյան

Դիտվել է՝ 3116

Մեկնաբանություններ