ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ե՞րբ մահը դարձավ հեգնանք

Ե՞րբ մահը դարձավ հեգնանք
22.06.2024 | 22:42

Մահացել է Մնացականյան Լալան:

Աստված հոգին լուսավորի:

Իսկ հայազգի բնակչությունը կրկին պառակտվեց. մի մասը սգում է, մյուսը` հեգնում:

Փորձեցի մտաբերել, թե երբ մահը դարձավ հեգնանք: Հիշեցի 2018 թ. «Փաշինյան Նիկոլ & Co»-ի կազմակերպված տեղափոխությունը:

Դուք էլ հիշեք:

Եթե դժվարանում եք, ապա նկարներին նայեք և հիշեք:

Մահը Հայաստանում հեգնանք դարձավ 2018 թ. տեղափոխության օրերին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 3780

Մեկնաբանություններ