ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մնաց միջակ ենոքավանցու մակարդակին

Մնաց միջակ ենոքավանցու մակարդակին
18.10.2024 | 12:41

Խոստովանելով, որ իրենք չունեն ամբողջական պատկերացում արտագաղթի մասին, Նիկոլը, միաժամանակ, նշել է երեք՝ սանրվածքի, ականջին օղ կախելու և խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառները: Այդ անձը, 6,5 տարի վարչապետ լինելով, որևէ աճ չարձանագրեց՝ մնալով միջակ ենոքավանցու մակարդակին:

Նշվածների փոխարեն կա ընդամենը մեկ պատճառ՝ դա իր վարչապետ մնալն է: Եթե ասվի, որ կատակ է արել, պատասխանեմ՝ կառավարության նիստում լուրջ հարցերի առումով կատակ չեն անում:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 15051

Մեկնաբանություններ