Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

ՈՒղղորդված է Գյումրու քաղաքապետի կողմից, թե՞ շներն անձնական նախաձեռնություն են ցուցաբերել

ՈՒղղորդված է Գյումրու քաղաքապետի կողմից, թե՞ շներն անձնական նախաձեռնություն են ցուցաբերել
20.10.2024 | 14:02

Հնարավոր է, որ Փաշինյան Նիկոլի վրա շների հարձակումը: կազմակերպված է եղել:

2023թ. փետրվարի 14-ին Գյումրու քաղաքապետ Սամսոնյան Վարդգեսը սենսացիոն հայտարարություն արեց, ըստ որի, «գյումրեցիներն իրենց բոլոր շներին դեմքով ճանաչում են»:

Ըստ մամուլի հրապարակումների, Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են Փաշինյան Նիկոլի և վերջինիս թիկնապահների վրա, որոնք խուճապահար փախել են։

Փաստերի պարզ համադրության արդյունքում կստացվի, որ Գյումրու քաղաքապետը, գոնե` դեմքով, գիտի, թե որ շներն են հարձակվել Փաշինյան Նիկոլի վրա: Մինչ այս ժամը և ոչ մի շուն չի ձերբակալվել:

Դա նշանակում է, որ Գյումրու քաղաքապետը լռում է:

Գիտի, սակայն լռում է:

Արդյո՞ք Փաշինյան Նիկոլի վրա շների հարձակումն ուղղորդված է Գյումրու քաղաքապետի կողմից, թե՞ շներն անձնական նախաձեռնություն են ցուցաբերել:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 10606

Մեկնաբանություններ