Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               

Աղոթարան

Աղոթարան
26.10.2024 | 00:01

Տէ՛ր Աստված մեր,

երկրպագելով

գոհանում ենք Քեզանից՝

այսօրվա ընթացքը

մեզանից խաղաղությամբ

անցկացնելու համար:

Շնորհի՛ր մեզ, Տե՛ր,

աղաչում ենք Քեզ՝ այս երեկո

և առաջիկա գիշերն

առանց կորուստների

և գայթակղությունների անցկացնել,

միշտ հաստատուն մնալ

հավատի, հույսի, սիրո

և Քո պատվիրանապահության մեջ՝

խնդրելով խաղաղություն

ողջ աշխարհի,

Հայաստանի համար:

Որպեսզի ընդունելով Քեզանից մեր խնդրանքները՝ նաև մեծ վայելչական փառաբանություն միշտ ի բարձունս առաքենք ամենազոր տերությանդ, Քրիստո՛ս Աստված մեր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից,

ամեն:

Դիտվել է՝ 2778

Մեկնաբանություններ