ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Տավուշի դպրոցների շրջանավարտների թիվն ամեն տարի նվազում է

Տավուշի դպրոցների շրջանավարտների թիվն ամեն տարի նվազում է
09.11.2024 | 15:09

Ծնելիության նվազման, շարունակվող արտագաղթի հետևանքով Տավուշի մարզի բնակչությունը շարունակում է նվազել։ Դրանով պայմանավորված՝ նվազում է նաև մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների, շրջանավարտների թիվը։

Տավուշի մարզպետարանիից հայտնել են, որ 2021-2022 ուստարում մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների թիվը եղել է 1124, 2022-2023 ուստարում՝ 1040, 2023-2024 ուստարում՝ 984:

Վերջին 2 տարում մարզի դպրոցների շրջանավարտների թիվը նվազել է 140-ով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3104

Մեկնաբանություններ