ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Առաջին սելֆիի» աղանդավորները

«Առաջին սելֆիի» աղանդավորները
06.12.2024 | 13:08

Vahe Hovhannisyan-ն այսօր մի շատ հետաքրքիր վերլուծություն է ներկայացրել: Խոսքը, իմ կարծիքով ու ձևակերպմամբ, ժամանակակից վերնախավերի մեջ գոյություն ունեցող քաղաքական ու սոցիալական «աղանդավորականության» պատճառների մասին է:

Հաճախ եմ ասում, որ մեր հասարակության մի ստվար հատվածը, հատկապես երիտասարդությունը, վերածվել են «առաջին սելֆիի» խմբակների: Այսինքն, մեկն իր առաջին սելֆին արել է առաջին նախագահի կամ իրենց գյուղի այնինչ գյուղապետի հետ ու վերջ, ինքը դրա «վկան» է: Դա ոչ թե սերնդի խնդիրն է, այլ՝ կառավարողների, ովքեր իրենց հետևից եկող սերնդին իրենցից մշտապես հեռու են պահել, փորձել են նրանց վրա թողնել ամենաարդարի, ամենաուժեղի, ամենակարողի տպավորություն: Սերունդներն իրենց գնահատված չեն զգացել կամ զգացել են հենց այդ մեկի կողմից ու նրան են երախտապարտ իրենց կարիերայով, աշխարհայացքի ձևավորմամբ, շրջապատի կողմից ընկալումներով և այլն: Շատ քչերն են կարողանում դուրս գալ «առաջին սելֆիի» կապանքներից, վերարժևորել իրենց հայացքներն ու կարծրատիպերը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4665

Մեկնաբանություններ