Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ամանորյա շնորհավորանքի փոխարեն

Ամանորյա շնորհավորանքի փոխարեն
30.12.2024 | 06:37

Տարեմուտ է, և մի՞թե մենք իրար շնորհավորելու պատճառ ունենք: Ռուսական մի հիանալի խոսք կա, որը եթե վերաձևակերպենք կհնչի այսպես. ամեն հայ այսօր երջանիկ է այնքան, որքան երջանիկ է իր ամենադժբախտ հայրենակիցը: ՈՒ՞մ շնորհավորենք, նրան, ով Հայրենիք չունի և գիտի ցանկացած պարագայում երջանի՞կ լինել, նրան, ով սգակիր է և ապրում է ի հեճուկս, թե՞ նրանց, ովքեր այլևս մեր հետ չեն, մեր հոգու ու սրտի մեջ են:

Ի վերջո, մենք ևս մի տարով մեծացանք, իսկ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՉԱՓ ՓՈՔՐԱՑԱՎ:

Վերջում մի խնդրանք, երբ կեսգիշերին բաժակ կբարձրացնենք, ապաշխարանքի մեղայական խոսք ասենք նրանց, ում եղեռական մահվան մեղսակիցն ենք, նրանց, որոնք ավաղ, այլևս հերկինս են, նրանց, ովքեր իրենց Մեծ Տան մեջ գաղթական դարձան: Արարչին դիմելուց առաջ խորհենք՝ արդյո՞ք չափազանց շատ չեն մեր մեղքերը, որ մեզ ներեն:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 4513

Մեկնաբանություններ