Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների քաղաքականությունը Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով

Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների քաղաքականությունը Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով
22.01.2025 | 15:39

Մինչ մեզ մոտ Ազգային ժողովում իշխող ուժի ներկայացուցիչները շուտ-շուտ են կրկնում «Ղարաբաղ» բառը, որ Ալիևի սիրտը շոյեն, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներից մեկը՝ Արզուխան Ալիզադեն, իր հարցազրույցներից մեկում, խոսելով Սյունիքի նկատմամբ ադրբեջանական նկրտումների մասին, ասում է, որ հայկական հասարակությունը «հիվանդ» է. «Նրանք սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից: 30 տարի անց նրանք վերջապես «երկաթե բռունցք» զգացին իրենց գլխին ու մի քիչ խելքի եկան։ Երևում է՝ հաջորդ անգամ ևս «երկաթե բռունցքը» գործի կդրվի։ Մեր նախագահը շատ կոնկրետ ասաց, որ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է»։

Հայերի նկատմամբ ատելության քարոզի և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների քաղաքականությունը Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով՝ անթաքույց։ Այն արտահայտվում է ամենուրեք, հենց սա է խորքային ու լուրջ խնդիրը, որի մասին մեզ մոտ գերադասում են լռել ու չտեսնելու տալ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ