ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԱՄՆ-ի նախաձեռնած բազմաթիվ ծրագրեր ուղղակիորեն սատարում են Նիկոլի ռեժիմին

ԱՄՆ-ի նախաձեռնած բազմաթիվ ծրագրեր ուղղակիորեն սատարում են Նիկոլի ռեժիմին
24.01.2025 | 16:18

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, իր պաշտոնավարման առաջին իսկ օրը, բազմաթիվ հրամանագրեր է ստորագրել: Դրանց թվում է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա աջակցության բոլոր ծրագրերը 90 օրով սառեցնելու մասին որոշումը: Սա վերաբերում է նաև Հայաստանին: Ասում են՝ պետք է հասկանան այդ ծրագրերի նպատակայնությունը:

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի նախաձեռնած բազմաթիվ ծրագրեր ոչ թե Հայաստանի պետական համակարգն են ամրացնում, այլ ուղիղ սատարում են Նիկոլի ռեժիմին, հետևաբար, պատշաճ ստուգում անցնելու պարագայում, դրանք բոլորը կդադարեցվեն: Եվ սա կլինի արդար:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ