Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և՛ ողջերի, և՛ զոհվածների մեջ

Այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և՛ ողջերի, և՛ զոհվածների մեջ
13.02.2025 | 08:42

Հանրային ռադիոյի մուտքի դիմացից օրեր առաջ հեռացված Արցախի դրոշի վերաբերյալ կասեմ հետևյալը.

Դրոշը բարձրացվել էր 20 թվականի վերջում կամ 21-ի ամենասկզբում՝ պատերազմից հետո՝ ի պատիվ ընկերությունից ռազմաճակատ մեկնած աշխատակիցների, աշխատակիցների հարազատների և ի փառս նրանց, ովքեր ռազմաճակատից չվերադարձան:

Քաղաքական բովանդակությունից անդին, դա մի դրոշ է, որի տակ այդ մարդիկ կռվում էին, որպես շևրոն կրում իրենց ուսերին, զարդարում զրահը, իսկ զոհվածները հողին էին հանձնվում այդ դրոշով ծածկված:

Այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և՛ ողջերի, և՛ զոհվածների մեջ:

Չարժեր այն ձեռք տալ:

Այդպիսի բաները չեն մոռացվում:

Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ