ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Եկել եմ ` պտղեմ

Եկել եմ ` պտղեմ
15.02.2025 | 13:34

Գարունն ասում է` դուրս եկ անձավից,

Տե՛ս, թե ինչպես եմ զմրուխտ փթթել,

ելիր պատյանից մորմոքվող ցավի,

քեզ համար եմ ես գյուտեր պրպտել:

Բույրով ու կանչով լցրել եմ եթեր.

Դու՛, սերմնացանդ հույսի և հույզի,

ինչպե՞ս կարող ես ինձնից ընկրկել,

եկե՛լ եմ, ասա, պարտքերդ ուզիր:

Իմ թարմ փայլերին այնքան է սազում

այրական հասուն ծիրանագույնդ.

Տե՛ս, խենթությունս շուրջդ նվաղում,

կարծր կրծքիդ է փարվում անկումս:

Գարունն ասում է` պերճանք եմ հյուսել,

սակայն տխուր է այս մենապարս,

լեռան ոգիներ, շուրթերով կայծեղ

գովեք մայրացման ըմբոստ պայքարս:

Եվ ներող եղեք խաղեր-նազերիս,

դեռ ինքնահավան աղջիկ եմ խելառ,

օրհնություն շաղեք ծաղկած վարսերիս,

առնության շնչով արբեցրեք հիմա...

Գարունն ասում է` բերկրանք եմ բերել

կարոտով փնջած նրբաբեմելիս,

ձեր տոթ գգվանքին պիտի համբերեմ .

եկել եմ ` պտղեմ, եղե՛ք ակնալից:

21.04.2013 թ., Ալավերդի

«Քեզ» շարքից

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2731

Մեկնաբանություններ