Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Չկարողացան կանխատեսել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների զարգացման հավանական սցենարները

 Չկարողացան կանխատեսել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների զարգացման հավանական սցենարները
19.02.2025 | 17:20

Էն տխմարները, ովքեր պնդում էին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս անհնար է գործարկել և պետք է ընդառաջ գնալ Ադրբեջանի պահանջներին ու լուծարել Մինսկի խումբը, արդյո՞ք հիմա չեն հասկանում, թե ինչու էր Ալիևը պնդում այս հարցում։

Հայկական իշխանական և մերձիշխանական քաղաքական ու քաղաքագիտական շրջանակները այնքա՜ն հեռու են իրականությունից, այնքա՜ն աղետալի հեռու ազգային խնդիրներից, որ ամբողջ 3 տարի չկարողացան կանխատեսել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների զարգացման հավանական սցենարները, այնինչ, Բաքվի բռնապետը ոչ միայն կանխատեսել էր, այլև շտապում էր նոր իրողությունների պայմաններում ամրագրել և ապահովագրել իրեն։

Երեկ անհնար էր թվում ՌԴ-ԱՄՆ երկխոսությունը, այսօր այն արդեն իրականություն է դառնում։ Երեկ քիչ հավանական էր Մակրոն-Պուտին հնարավոր շփումը, այսօր Մակրոնը ցանկանում է դա:

Հիմա նորից պետք է վերահաստատեմ նախկին պնդումս` ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման քննարկումների մեջ մտնելով դավաճանվում է Հայաստանի ազգային և պետական շահը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3343

Մեկնաբանություններ