Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.02.2025 | 00:01

Գաղտնիքնե՛ր քննող,

մեղա՜ Քեզ կամա և ակամա,

գիտությամբ և անգիտությամբ,

թողությո՛ւն շնորհիր մեղավորիս,

քանզի սուրբ Ավազանի ծնունդից մինչև այսօր

մեղանչել եմ Աստվածությանդ առաջ

իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով:

Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ