ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ադրբեջանական սադրանքներն արձանագրվում են Տավուշից մինչև Սյունիք

Ադրբեջանական սադրանքներն արձանագրվում են Տավուշից մինչև Սյունիք
09.04.2025 | 07:19

Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ Ադրբեջանը սահմանագծի տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը` ահաբեկելով սահմանմերձ բնակավայրերի բնակիչներին:

Ադրբեջանական սադրանքներն արձանագրվում են Տավուշից մինչև Սյունիք` կոնկրետ ուղղություններով և դրա աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, իսկ կրակահերթերի թիվը` աճում:

Միջազգային որևէ կառույց, ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացը խրախուսող կամ «խաղաղության պայմանագրի» ավարտը ողջունող երկրները ոչ մի ձևով լրջորեն չեն արձագանքում ադրբեջանական սանձարձակությանը:

Իրադարձությունները թեև դանդաղ, սակայն աստիճանաբար մեծացնում են առաջնագծում առկա լարվածությունը, իսկ իրադրային անորոշություններն ու անկանխատեսելի ելքերը դառնում գերիշխող:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2344

Մեկնաբանություններ