Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հացն ու գինին՝ Տեր Կենդանին

Հացն ու գինին՝ Տեր Կենդանին
28.06.2025 | 16:27

Սահմանազատումը հստակ կատարված է՝ մի կողմում ՀԱՅԵՐՆ են, մյուս կողմում Նիկոլ Փ-ն ու իր խմբակը:

Որևէ այլ ԿՈՂՄ այլևս գոյություն չունի:

Ցավալի է արձանագրել, բայց այս երկու կողմերը այլևս ԹՇՆԱՄԻ կողմեր են՝ ՀԱՅԵՐԸ Նիկոլ Փ-ի և յուր խմբակի թշնամին են և հակառակը:

Ցանկացած ոք, եթե սահմանագծի մի կողմում չէ, ուրեմն մյուս կողմում է՝ սա այլևս խիստ անձնական է, յուրաքանչյուրի ընտրության հարցն է և հետագայում ոչ-ո՛ք արդարացում չի ունենալու իր կատարած ընտրության համար զղջալիս, զի 5 տարին բավական երկար ժամանակ էր ճիշտ ընտրություն անելու համար:

Թշնամուն արդարացում չկա՛ և չի՛ լինելու:

Ես իմ ընտրությունը կատարել եմ: Ես ՀԱՅԵՐԻ կողմում եմ և

իմ թշնամին են բոլոր նրանք, ովքեր գտնվում են մյուս կողմում՝ հայրս կլինի կամ մայրս, եղբայրս կլինի կամ քույրս, զավակս կլինի կամ թոռս՝ նշանակություն չունի, նրանք ԻՄ ԹՇՆԱՄԻՆ ԵՆ հետայսու՝ բոլոր հետևանքներով հանդերձ:

Թուրքադրածո իշխանությունը բառի ամենաուղիղ իմաստով պատերազմ է սկսել Հայ ժողովրդի դեմ, իսկ պատերազմում՝ ինչպես պատերազմում...

Հացն ու գինին՝ Տեր Կենդանին:

Յա, Մարութա բարձրիկ Աստվածածին,

Խա՛չ Պատերազմին, վեր իմ աջ թևին։

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ