Հերթական անգամ պարզվում է, որ ժողվարչապետ փաշինյան նիկոլն իսկական ժողվարչապետ է՝ աշխատում է բացառապես հայերի համար, անկախ նրանց բնակվելու վայրից, իսկ երբ հայ գրանտակեր գործակալն է մի բան անում հայերի համար, նշանակում է՝ առնվազն դրանց հերն անիծվելու է: Այսպես, ժողվարչապետը զբաղվեց Արցախով և արցախահայությամբ՝ արդյունքում չունենք այսօր ոչ Արցախ, ոչ արցախահայություն:
«Հրապարակը» տեղեկացնում է, որ վերջերս ժողվարչապետը շատ լուրջ զբաղվել է Ռուբեն Վարդանյանի ճակատագրով:
Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսենը մի խումբ հայերի հետ կապ է հաստատել Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ խնդրանք/առաջարկով՝ անձամբ Դոնալդ Ֆրեդովիչը լուծի Վարդանյանի ազատության հարցը: ԱՄՆ նախագահը համաձայնել է միջամտել, եթե ՀՀ իշխանությունները դիմեն իրեն այդ առաջարկով:
Մի խոսքով, դիմում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան մակունց լիլոյին, որպեսզի փոխանցի շեֆին Թրամփի ասածը: Ասել են՝ ընդամենը մի թղթի կտոր է պետք, որ պաշտոնական հիմք լինի ԱՄՆ նախագահի համար:
Իսկ ժողվարչապետի կողմից փոխանցվել է, որ նման գրությունը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը:
Այսինքն, Վարդանյանը կմնա ադրբեջանական բանտում ցմահ:
Մանավանդ որ Վարդանյանի ազաությունը, բացի հայ-ադրբեջանական պայմանագրին խոչընդոտ լինելուց, լրջագույն վտանգ է նաև անձամբ փաշինյան նիկոլի համար, որը լավ յուրացրել է, ինչ ասել է լեգիտիմ մեծ փող խելոք գրագետ մարդկանց ձեռքում: Բա ժողվարչապետի տանձի՞ն է Վարդանյանը, այն դեպքում, երբ նրա մեկ այլ անալոգին՝ Սամվել Կարապետյանին, ժողվարչապետը փակել է Երևանում, կանխելով նույնաբովանդակ վտանգն իր և իր սուրբ գործի՝ Թուրանի հանդեպ:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ