Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հակամարտող կողմերի համար մենք մնացել ենք որպես տարածք միայն կամ ոտքը դնելու տեղ

Հակամարտող կողմերի համար մենք մնացել ենք որպես տարածք միայն կամ ոտքը դնելու տեղ
17.07.2025 | 13:23

Տակտիկական քայլերով ստրատեգիական ռիսկերը մեղմելու քաղաքականությունը կարող է ունենալ երկու ելք՝ կախված ռիսկի մասշտաբներից։

Եթե այն լոկալ մասշտաբի աշխարհաքաղաքական ռիսկ է, ապա տակտիկական քայլերով հնարավոր է այն չեզոքացնել, բայց եթե ստրատեգիական հեռանկարում այն ոչ լոկալ է, ապա տակտիկական քայլերը այս ուղղությամբ կարող են.

1․ Ժամանակավորապես մեղմել այդ ռիսկերը, բայց սկզբունքորեն չլուծելով դրա հետ կապված բուն անվտանգության պրոբլեմը, պարզապես ձգձգել այն:

2․ Ձգձգումն էլ այն հնարավոր լավագույնն է, որը ձեռք է տալիս հարստացող ու ուժեղացող հակառակորդին և որը բերում է նրան, որ նախապես լոկալ թվացող ռիսկը վերածվում է լիարժեք ստրատեգիական ռիսկի, այն, ինչ որ տեղի ունեցավ «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի հետ։

Այնինչ, աշխարհաքաղաքական իրավիճակին անծանոթ մեկի համար այս չնչին թվացող պրոբլեմը, իրականում, սկսած դեռ խորհրդային ժամանակներից, լավ ծանոթ էր ռուսներին որպես ստրատեգիական նշանակության պրոբլեմ, որն էլ նոր ժամանակներում մեկ անգամ ևս ապացուցվեց տխրահռչակ Գոբլի պլանով։

Վերջինս էլ ենթադրում էր Արցախի ու Մեղրու պարզ փոխանակում, որն էլ ցույց էր տալիս, որ Մեղրիի շրջանի տեսքով «Զանգեզուրյան միջանցքի» լինելը բխում է թուրքերի շահերից շատ ավելի վեր գտնվող ուրիշների ստրատեգիական շահերից, մի բան, որը ժամանակին հասանելի չեղավ իսկական շահագրգիռ կողմին։

Այս ամեն ինչի տակ էլ ընկած էր այն ենթադրությունը, որ սա հայերի շահն է, և թուրքերի հետ, վերջին հաշվով, հնարավոր է լեզու գտնել, որն էլ դուրս եկավ որպես ստրատեգիական սխալ։

Ավանդական ձևով էլ, մեծ սխալի տակից դուրս գալն էլ հնարավոր է մեծ կորուստներով, կամ դա էլ չի օգնի, իսկ հայերի ու Հայաստանի լինել-չլինելն էլ չի հետաքրքրել ու չի հետաքրքրում հակամարտող որևէ կողմին, քանի որ մեր իսկ ջանքերով ուրիշների համար մենք մնացել ենք որպես տարածք միայն կամ ոտքը դնելու տեղ։

Հարցի միակ լուծումը մեր ուժեղանալն է, որին խանգարում ենք և՛ մենք, և՛ շահագրգիռ ուրիշները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ