Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

փաշինյան նիկոլը եկեղեցու դեմ իր պայքարով նորանոր հաջողություններ է արձանագրում

փաշինյան նիկոլը եկեղեցու դեմ իր պայքարով նորանոր հաջողություններ է արձանագրում
18.07.2025 | 16:00

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր գրիգորյան նարեկը մկրտության քավոր կանգնի, առաջարկել է փոխել քավորին, այլ կերպ ասած՝ սիկտիր է արել ժողվարչապետի լակոտին եկեղեցուց։

«Պատահաբար ես ճանաչեցի՝ տպավորվել էր իմ մեջ այդ ՔՊ պատգամավորի դեմքը, իր արտահայտությունները ուղղված ամենայն հայոց Հայրապետիս, հայ եկեղեցականներին և հանկարծ տեսնում եմ, որ այդ անձնավորությունը, ով իմ Վեհափառին անվանում է ավազանի անունով, ով ասում է, որ նրան պետք է Վեհարանից դուրս շպռտեն, այդ անձնավորությունը եկել էր և ուզում էր կնքահայրության պատվին արժանանալ։

Համառոտ ասելու համար նշեմ, որ ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր։

Ես սիրով առաջարկեցի կնքել այդ բալիկին, արժանացնել սուրբ մյուռոնով օծման, կատարել քառասունքի կարգը, բայց մեկ պայմանով, եթե կնքահայրը կլինի գոնե հարգալից պատկառանքով լցված մի անձնավորություն, ով ընդունում է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական կարգը, ով ընդունում է, որ ես իմ մեղքերով հանդերձ ունեմ առաքյալներից մինչ ինձ հասած այդ իշխանությունը մկրտելու, կնքելու, հաղորդություն տալու, օրհնելու և այսպես շարունակ», - պատմում է տեր Սեբեոսը:

Իհարկե, քահանան ճիշտ է վարվել, բայց կարծում եմ, ընդհանրապես պետք է հրաժարվեր այդ երեխային մկրտելուց, եթե դա, իհարկե, հնարավոր էր եկեղեցական նորմերով ու կանոններով:

Եթե ոչ, ապա տեր Սեբեոսը պիտի պահանջեր փոխել նաև երեխայի հորը, քանզի չի կարող նորմալ, պատկառելի մարդ լինել մեկը, ով քավոր է դարձնում փաշինյան նիկոլի թափթփուկին:

Հուսանք, առաջիկայում, երբ ինչ-որ մի անբարոյական ոչխար որոշի ՔՊ լակոտ-լուկուտներից մեկին նույնպես քավոր կանգնեցնել, տեր հայրն արդեն կպահանջի նաև երեխայի հոր փոփոխություն:

Սա է ճիշտ ճանապարհը երկիրը գրանտակերների ախտից փրկելու:

Ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Նյութն արդեն տեղադրված էր, երբ իմացա, որ չկայացած քավոր գրիգորյան նարեկն իր երեխայի անունը դրել է Սմայլիկ (հակոբյան աննայի հիմնադրամի պատվին)՝ պատճառաբանելով, թե, իբր, շատ ժպտերես է և այլն...

Տո ոչխար, այդ ո՞ր երեխան ժպտերես չէ:

Մնում է միայն տխրել, որ գրիգորյան նարեկի կարգի լակուտ-լուկուտը բազմանում է, իսկ դա վտանգավոր է Հայաստանի համար...

Դիտվել է՝ 163

Մեկնաբանություններ