Դժվարությունների առաջ ծնկե՞լ, թե՞ այդ դժվարությունները հերոսաբար հաղթահարել:
Դժվարությունները մերն են, և դժգոհությամբ չենք կարող նրանցից զերծ մնալ ու խուսափել: Դժվարությունները կարող ենք հաղթահարել ոգի և կամք դրսևորելով:
Տեսա, որ մեր կյանքի դժվարությունները մեծապես հետևանք են առ Աստված մեր ունեցած հարաբերության և դեպի Աստված ունեցած մեր կեցվածքի:
Կյանքը օր օրի դժվարանում է և ոչ ուրիշի մեղքով. բացառաբար մեր մեղքով: Քանզի մեր ճանապարհը չի առաջնորդում մեզ դեպի Աստված:
Փորձենք մեր կյանքը կազմակերպել Աստծուն և աղոթքին ապավինած:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց
«Մասյացոտնի Թեմ»-ի ՖԲ էջից