Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին

Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին
20.12.2025 | 15:20

Ըստ Նիկոլ Փաշինյանի ու նրան կցված քարոզիչների՝ Հայաստանի դեմ այս կամ այն չափով հիբրիդային (ինչպիսի՜ սարսափելի բառ են գտել) պատերազմ են մղում՝

Ռուսաստանը,

Իրանը,

Վրաստանը,

Թուրքիան,

Ադրբեջանը։

Ըստ նույն շրջանակների՝ այդ պատերազմում մեզ պետք է օգնի ԵՄ-ը։ Այն ԵՄ-ը, որի համար տխուր հեռանկար է կանխոշորում ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը, և որի հովանու ներքո Արցախը հանձնվեց Ադրբեջանին, ու տեղի ունեցավ հայերի էթնիկ զտում։

Բա եթե մեր բոլոր հարևաններն ու ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են մղում, ապա մենք ինչպե՞ս ենք խաղաղություն հաստատելու և անվտանգություն ապահովելու։ ԵՄ-ի միջոցո՞վ։ Մակրոնի, Միշելի, Ուրսուլայի ու Կալասի միջոցո՞վ։ Այնպես, ինչպես Արցախո՞ւմ։

Իրականությունն այն է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղում Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկատվական ահաբեկչությամբ, մեր Եկեղեցու դեմ հարձակմամբ, բիզնես դաշտի ոչնչացմամբ, պետական պարտքի ավելացմամբ, արտաքին խայտառակ քաղաքականությամբ, դեմագոգությամբ, պետական ինստիտուտների արժեզրկմամբ, ստերի տարածմամբ, «հոգևորականների» թափառախմբի ձևավորմամբ, Էրդողանին ու Ալիևին ծառայությունների մատուցմամբ։

Հ․Գ․ Կից նկարում Արցախի հանձնման ու հայաթափման գլխավոր դերակատարներն են և Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի առաջամարտիկները։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ