Այն, որ ԽՍՀՄ-ում մարդիկ համագործակցել են համակարգի հետ, նորություն չէ և ոչ ոքի չի զարմացնում, մանավանդ, Պուտինից բազմակի մեդալակիրի մասով զարմանալու չի։
Սակայն հրապարակված «կգբական» թուղթը հարցեր է առաջացնում ոչ թե բովանդակությամբ, այլ՝ իսկությամբ։
Հարցն այն չէ՝ «կարո՞ղ էր Եզրասը կապ ունենալ համակարգի հետ» (ԽՍՀՄ-ում դա հազարավորների դեպքում էր հնարավոր) և այն, որ Եզրասը կարող էր լինել, այսպես ասած, ԿԳԲ-ի գործակալ, նույնիսկ ոզնուն է հայտնի:
Տիրադավ նախկին եպիսկոպոսների մասով էլ լիքը «հետաքրքիր» նյութեր կլինեն՝ վստահ եմ:
Հարցը սա է․ինչո՞ւ է կասկածելի փաստաթուղթը օգտագործվում եկեղեցու, ինստիտուցիոնալ հիշողության և հանրային վստահության դեմ։ Թիրախը կաթողիկոսն է, ապա եղբոր ով լինելը ի՞նչ կապ ունի, ուրեմն կարելի է եզրակացնել, որ կաթողիկոսի դեմ ոչ մի կոմպրոմատ չկա:
Երբ իշխանությունը չի կարող մրցել գաղափարով, հեղինակությամբ ու արժեքով, սկսում է աշխատել կոմպրոմատով։ Իսկ երբ կոմպրոմատն էլ կեղծիքի հոտ ունի՝ դա արդեն վտանգավոր է պետության համար։
Այս իշխանությունները պաթոլոգիկ ստախոսներ են, ստում են ամեն ինչում, սկսած Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկից, վերջացրած ամենօրյա անհեթեթություններով:
1986թ․ «հատուկ գաղտնի» ԿԳԲ փաստաթուղթը հայերենո՞վ, իրո՞ք:
Ռուսերենը ամենալուրջ կարմիր դրոշն էր։ ԽՍՀՄ-ում, առավել ևս, ԿԳԲ համակարգում, ներքին, գործառնական, գաղտնի և հատուկ գաղտնի փաստաթղթերը կազմվում էին բացառապես ռուսերեն, նույնիսկ միութենական հանրապետությունների տարածքային բաժինների ներսում, անգամ այն դեպքում, երբ օբյեկտը տեղացի էր։
Հայերենով կարող էին լինել, հրապարակային նամակներ, թարգմանված տեղեկանքներ կամ հետխորհրդային շրջանում «վերաշարադրված» նյութեր, բայց ոչ օպերատիվ կգբական բնօրինակ փաստաթուղթ 1986-ին։ Սա փաստ է, ոչ թե կարծիք։
Գևորգ Կարապետյան