Սովետական Միության փլուզումից առաջ ՀԽՍՀ ՊԱԿ-ի (նույն ինքը՝ КГБ-ի) բոլոր արխիվները Երևանից տեղափոխում են Մոսկվա։
Ըստ այդմ՝ այսօրվա ՀՀ ԱԱԾ-ն չի կարող ՊԱԿ-ի գործակալական ցանցի մասին որևէ բան հաստատել կամ հերքել։
Դա կարող է անել միայն խորհրդային ՊԱԿ-ի իրավահաջորդ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (նույն ինքը՝ ФСБ-ն)։
Նիկոլականների այսօրվա տեղեկատվական դիվերսիան ապացուցում է միայն մեկ բան. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն վաղուց արդեն գոյություն չունի, իսկ այդ անվան տակ գործող կառույցը Նիկոլի ձեռքում վերածվել է բութ գործիքի՝ քաղաքական ոստիկանության։
Իսկ այ կարկառուն նիկոլական Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ ինֆորմատոր լինելու փաստը, եթե ճիշտ եմ հիշում, այդպես էլ չի հերքվել:
Հ.Գ. Ուշադրություն դարձրեք նաև գրառմանս կից նկարին. ՀԽՍՀ ՊԱԿ-ի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված կրծքանշանը ռուսերենով է, ինչպես և ՊԱԿ-ի ամբողջ գրագրությունն էր ռուսերենով։
Կարեն Վրթանեսյան