ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Բեմադրություններն ու դրամատուրգիան՝ ՔՊ-ից, մնացածը՝ քաղաքացուց

Բեմադրություններն ու դրամատուրգիան՝ ՔՊ-ից,  մնացածը՝ քաղաքացուց
22.01.2025 | 11:02

Երկար չգրեմ, թե սկզբից թավշյա, հետո խորը պոպուլիստ ու հիմա ավտորիտար իշխանությունը ինչպես է որպես կանոն փորձում լուծել իր առջև ծառացած ավտորիտար իշխանության խրոնիկ հիվանդությունները, որոնք ունեն իշխանության պահպանման, շեշտում եմ՝ բացառապես ի՛ր իշխանության պահպանման, այլ ոչ թե պետության պահպանման և զարգացման մոտիվացիաներ:

Եկել է իշխանությունդ պահելու համար՝

- ՔԱՂԱՔԱՑՈՒԴ քերթելու (հարկերի, տուրքերի բարձրացում),

- ՔԱՂԱՔԱՑՈՒՑԴ քերելու (համընդհանուր հայտարարագրում),

- ՔԱՂԱՔԱՑՈՒԴ թալանելու (տրանսպորտի ու այլ ծառայությունների թանկացում և փաստացի շորթում՝ թերի համակարգի միջոցով),

- ՔԱՂԱՔԱՑՈՒԴ միջոցով իշխանությանդ մեծ հաշիվները փակելու (ահռելի արտաքին պարտքի սպասարկում),

- ՔԱՂԱՔԱՑՈՒԴ հողազրկելու, հայրենազրկելու (տարածքների օտարում թշնամուն) ժամանակը:

Այդ ողջ օպերացիան կոչվում է պետությունը փող չունի ու կամք չունի և սնանկության առաջ է, ուստի սնանկության բեռը պետք է քաշի ՔԱՂԱՔԱՑԻՆ, իսկ սնանկության կառավարիչը պետք է լինի բացառապես ՔՊ-ն: Բեմադրություններն ու դրամատուրգիան՝ ՔՊ-ից, մնացածը՝ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ:

Այլ բան՝ «գիտահետազոտական-միտահետազոտական», ման մի եկեք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2136

Մեկնաբանություններ