Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Քաղաքականությունն անողոք է կանխատեսելիների նկատմամբ և բարեհաճ՝ համառների նկատմամբ

Քաղաքականությունն անողոք է կանխատեսելիների նկատմամբ և բարեհաճ՝  համառների նկատմամբ
06.11.2024 | 15:40

Քաղաքականությունը խարիզմա է սիրում, հանդգնություն է սիրում, հաշվարկ է սիրում, մշակված ու խելառ մարտավարություն ունեցողներին է սիրում, քաղաքական կենդանիներին է սիրում:

Քաղաքականությունը ատում է իրավաբանությունն ու գրված կանոնները, ատում է կրկնությունն ու տաֆտալոգիան, ամբոխավարությունն ու միջակությունը: Նա անողոք է կանխատեսելիների նկատմամբ և բարեհաճ՝ համառների նկատմամբ:

Քաղաքականությունը իրեն սիրողներին է սիրում, այլ ոչ թե իրենով զբաղվողներին:

Աշխարհի թիվ մեկ քաղաքական պրագմատիկը, կարծես, դառնում է Վիկտոր Օրբանը, իսկ թիվ մեկ «քաղաքական կենդանին»՝ կրկին Դոնալդ Թրամփը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1887

Մեկնաբանություններ