Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ցանկանու՞մ եք, որ օրակարգ թելադրող չլինեն, առաջարկեք ձերը

Ցանկանու՞մ եք, որ օրակարգ թելադրող չլինեն, առաջարկեք ձերը
30.12.2024 | 12:25

Կազմակերպեք «Մեր ժամանակների հերոսը» այլընտրանքային մրցանակաբաշխություն և պարգևատրեք այն մարդկանց, ովքեր հայրենիքը պաշտպանելու համար իրենց կյանքը չեն խնայել, ովքեր հերոս որդիներ են դաստիարակել, ովքեր համապատասխանում են հայի կերպարին և ունեն ազգային նկարագիր, ովքեր անընդունելի են համարում դավաճանությունը... Հիմա բոլորը չթվարկեմ, շատ երկար կստացվի: Մարդկանց, ում քայլասերվածները ոչ միայն երբեք հերոս չեն համարի, այլ հակառակորդ են համարում: Քննադատելու փոխարեն կազմակերպեք իրականը: Պարտադիր չէ անպայման իշխանության լինել նման բաներ կազմակերպելու համար, փողն էլ ունեք, հնարավորություններն էլ: Նման գործելաոճը մարդկանց այլընտրանքը տեսնելու հնարավորություն կտա: Միայն քննադատելով հարցերը չեն լուծվում: Ես քննադատում եմ, գրառումներ եմ անում, հաղորդումներ և հոլովակներ եմ պատրաստում, որովհետև ավելին անելու հնարավորություն չունեմ, թե չէ չէի գրի, ինքս կկազմակերպեի: Ցանկանու՞մ եք, որ մուտանտը, իր կինը և դրանց թայֆան օրակարգ թելադրող չլինեն, առաջարկեք ձերը: Այդպես է ամեն ինչում, մտածեք այս ուղղությամբ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4513

Մեկնաբանություններ