Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Կա նաև դանակահարված

Կա նաև դանակահարված
15.05.2012 | 00:00

Թուրքիայում սկանդալային վերջաբան է ունեցել երկրի ֆուտբոլի առաջնության «Ֆեներբախչե»-«Գալաթասարայ» հանդիպումը: Վերջին տուրից առաջ մրցակցին ընդամենը մեկ միավորով զիջող «Ֆեներբախչեին» անցած տարվա հաջողությունը կրկնելու համար անհրաժեշտ էր միայն ու միայն հաղթանակ:

Խաղն ավարտվել է ոչ-ոքի, անցել է նյարդային մթնոլորտում, խաղադաշտում եղել են բազմաթիվ ընդհարումներ, ինչի արդյունքում ինը խաղացող ստացել է դեղին, երկուսը` կարմիր քարտ: Մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո «Գալաթասարայի» ֆուտբոլիստները «Ֆեներբախչեի» երկրպագուների ինքնադատաստանից պրծնելու համար ոստիկանական վահանների տակ ծվարած հասցրել են փախչել խաղադաշտից, ապաստան գտնել ուժեղացված հսկողության տակ առնված հանդերձարանում, քանզի ֆանատների մի մասն ակնթարթորեն լցվել է խաղադաշտ, իսկ մյուս մասը ձեռքի տակ ընկած իրերով, պոկած աթոռներով «ռմբահարության» տակ է վերցրել դաշտում մնացածներին:

Իրավիճակը կարգավորելու համար ոստիկանները գործի են դրել արցունքաբեր գազ: Անկարգությունները, որ ծայր էին առել դեռևս խաղից առաջ, ավելի բորբոքուն են դարձել հանդիպման ավարտից հետո` տեղափոխվելով Ստամբուլի փողոցներ: Ֆանատները մեքենաներ են շուռ տվել, խանութների ապակիներ կոտրել, քարեր ու այլ առարկաներ շպրտել ոստիկանների ուղղությամբ: Արձանագրվել է նաև դանակահարության դեպք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2338

Մեկնաբանություններ